Սիրիայում հայկական եկեղեցի են այրել
29/10/2013 10:36

Սիրիայում հայկական եկեղեցի են այրել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 9 խաղաղ բնակիչ է վիրավորվել` ականանետային հարձակման հետևանքով: Այս մասին գրում է Itar-tass-ը: Ըստ աղբյուրի` ռումբերը պայթել են Ջերմանա քրիստոնեական արվարձանում:

Եվս 6 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, տուժել են Դամասկոսի այլ` Կաշկուլե արվարձանում: 

Բացի այդ թուրք-սիրիական սահմանային շրջանում` Թել Աբյադ քաղաքում, գրոհայիններն այրել են հայկական եկեղեցի: Տեղական աղբյուրների հաղորդմամբ` հրդեհի հետևանքով վնասվել է տաճարի ներքին հարդարանքը:

Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:

 

Սիրիայում հայկական եկեղեցի են այրել