Նախագահի աշխատակազմին 2014-ի բյուջեով կհատկացվի 236 միլիոն դրամ
29/10/2013 12:48

Նախագահի աշխատակազմին 2014-ի բյուջեով կհատկացվի 236 միլիոն դրամ

ՀՀ Նախագահի աշխատակազմին 2014-ի  պետբյուջեից նախատեսված է հատկացնել 6 տոկոս ավելի գումար, քան` նախորդ տարի:

Այսպես` Նախագահի աշխատակազմին բյուջեով կհատկացվի 236 միլիոն դրամ:

Խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը պարզաբանեց, որ ավելացումը հիմանականում գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ է պայմանավորված, ինչպես նաև` աշխատավարձերի նոր համակարգի ներդրմամբ:

Կապի ծառայությունների գծով, Վ. Սարգսյանի խոսքով, նախատեսված է շուրջ 10 միլիոն դրամի նվազեցում, ինչը պայմանավորված է ավելի էժան ինտերնետ կապով:

«Աշխատելու ենք այնպես, որ Նախագահի աշխատակազմը հանրության համար ավելի բաց դառնա»,- ասաց Վ. Սարգսյանը:

 

Նախագահի աշխատակազմին 2014-ի բյուջեով կհատկացվի 236 միլիոն դրամ