20-ամյա ամերիկուհին 5 տարեկան երեխայի տեսք ու վարք է ունեցել. Լուսանկարներ
30/10/2013 18:15

20-ամյա ամերիկուհին 5 տարեկան երեխայի տեսք ու վարք է ունեցել. Լուսանկարներ

ԱՄՆ-ում անցյալ շաբաթ մահացել է 20-ամյա Բրուք Գրինբերգը: Նրա թաղմանը եկածները տեսել են ոչ թե երիտասարդ աղջկա, այլ փոքրիկ երեխայի մարմին:


Բանն այն է, որ աղջիկը ամբողջ կյանքում 5 տարեկան երեխայի տեսք ու վարքագիծ է ունեցել: Մի քանի տարի բժիշկներն ուսումնասիրել են նրա ԴՆԹ-ն` փորձելով պարզել հիվանդության ու «հավերժ երիտասարդության» գաղտնիքը, բայց ապարդյուն:

Աղջկա բժիշկները հայտնել են, որ նա մինչև 5 տարեկանը ապրել է նորմալ երեխաների պես և օրգանիզմը աճել է, սակայն ի հայտ է եկել հիվանդությունը: Սկզբում նրա ծնողներին հայտնել են, որ աղջիկը չի ապրի, սակայն Բրուքը շարունակել է ապրել:

20-ամյա ամերիկուհին 5 տարեկան երեխայի տեսք ու վարք է ունեցել. Լուսանկարներ