2014-ին  ուսուցիչների միջին աշխատավարձը կկազմի 152 հազար դրամ
30/10/2013 12:10

2014-ին ուսուցիչների միջին աշխատավարձը կկազմի 152 հազար դրամ

Կրթության բնագավառին 2014-ի պետական բյուջեով  կհատկացվի 122 մլրդ դրամ: Այս մասին խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարարի Պավել Սաֆարյանը` ավելացնելով, որ նախորդ տարվա համեմատ` այդ նպատակով  14 մլրդ դրամով ավելին է հատկացվելու:

Կրթության ոլորտում հիմնական ֆինանսավորումը կուղղվի հանրակրթության ոլորտին՝ մոտ 72 մլրդ դրամ, ուսուցիչների աշխատավարձերի ավելացմանը կտրամադրվի մոտ 4,2 մլրդ դրամ:

«2014-ին  ուսուցիչների միջին աշխատավարձը կկազմի ամսական 152 հազար դրամ»,- հավաստիացրեց փոխնախարարը:

Ներկայացնելով ոլորտին տրամադրվելիք գումարները` Պ. Սաֆարյանը հայտարարեց, որ գիտության ֆինանսավորումը նույնպես կավելացվի:

«Գիտությունն օրենսդրորեն միակ պաշտպանված ոլորտն է, քանի որ որքան մեր եկամուտներն ավելանում են, այնքան ավելացնում ենք գիտությանը հատկացվող գումարները»,- ասաց փոխանախարարը` ցավով նշելով, որ այլ բան է, որ հատկացվելիք գումարները չեն համապատասխանում պաշտոնյաների ցանկությանը:

2014-ին ուսուցիչների միջին աշխատավարձը կկազմի 152 հազար դրամ