.jpg)
Աշխարհի ամենաազդեցիկ մարդը Պուտինն է. Forbes
Երկիր մոլորակի բնակչության թվով (7,2մլրդ) պայմանավորված` Forbes ամսագրի այս տարվա ամենաազդեցիկ անձանց` 72 առաջնորդների առաջատար եռյակում, ի տարբերություն 2012-ի, տեղի է ունեցել փոփոխություն. մի քանի տարի անընդմեջ առաջատար հանդիսացած Բարաք Օբաման զիջել է իր տեղը նախորդ տարի 3-րդ հորիզոնականն զբաղեցրած Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հատկապես Էդվարդ Սնոուդենին առնչվող «սկանդալի», սիրիական ճգնաժամի շուրջ տեղի ունեցած զարգացումների և վերջապես` ԱՄՆ-ը բյուջեի հետ կապված հիմնախնդիրների համատեքստում համաշխարհային առաջնորդների դիրքերի փոփոխությունը տրամաբանական է երևում, թեպետ, կարծում եմ, որ հաջորդ տարի ցուցակի առաջատար հորիզոնականը նախկին տեսքը կընդունի:
Մինչդեռ ևս մեկ ուշագրավ փոփոխություն է տեղ գտել վարկանիշային դասակարգման շրջանակներում` մասնավորապես Մերձավոր Արևելքի «ամենաոխերիմ» առաջնորդների շրջանում. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն 23-րդ հորիզոնականից նահանջել է 26-րդ հորիզոնական, իսկ նրա նախկին` 23-րդ տեղը զբաղեցրել է, ինչ եք կարծում` ո՞վ… դե իհարկե Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: