Ուկրաինայի զուգարանների գաղտնի նկարահաումները հայտնվել են պոռնո կայքերում
30/10/2013 18:44

Ուկրաինայի զուգարանների գաղտնի նկարահաումները հայտնվել են պոռնո կայքերում

Ուկրաինայի բնակիչներին ակտիվորեն նկարահանում են հանդերձարաններում ու զուգարաններում: Գաղտնի նկարահանումները խոշոր գումար վաստակելու հնարավորություն են տալիս:

«Ուկրաինական խանութների մեծ մասի հանդերձարաններում, զուգարաններում, սոլյարիներում, ռեստորաններում ու այլ վայրերում թաքնված տեսախցիկներ կան: Երբեմն դրանք տեղադրվում են սեփականատիրոջ համաձայնությամբ: Բայց կան դեպքեր, երբ սեփականատերերը տեղյակ չեն դրանց մասին: Որոշ վայրերում տեսախցիկները տեղադրում են աշխատակիցները: Դրանց մի մասն աշխատում է ուղիղ հեռարձակմամբ, մի մասը՝ պարզապես տեսագրում է: Զուգարաններում ու հանդերձարաններում կատարված նկարահանումները մեծ պահանջարկ ունեն պոռնո կայքերի սիրահարների շրջանում: Յուրաքանչյուր դիտման համար կայքի սեփականատերը ստանում է մի քանի ցենտ: 24-ժամվա ընթացքում նման տեսահոլովակները կարող են դիտվել հազարավոր անգամներ: Արդյունքում՝ կայքի սեփականատերը կարող է վաստակել հազարավոր դոլարներ»,- պատմել է տեսահսկման մասնագետ Իգոր Կոտովը:

Տուժողներին գտնելը խնդիր չէ: Նրանցից մեկը՝ Եկատերինան է, իր մասնակցությամբ հոլովակը գտել է կայքերից մեկում: Հոլովակում երևում է, թե ինչպես է կինը մտնում սոլյարի ու մերկանում: Եկատերինան դիմել է ոստիկանություն, բայց մեղավորներին չեն պատժել: Այս մասին հաղորդում է ուկրաինական ru.tsn.ua կայքը:

Կայքը նաև նշում է, որ Օդեսայի VIP-սոլյարիներում նախկինում նկարահանել են քաղաքական գործիչների կանանց: Սալոններից մեկում թաքնված 12 տեսախցիկ է հայտնաբերվել:

 

Ուկրաինայի զուգարանների գաղտնի նկարահաումները հայտնվել են պոռնո կայքերում