Վարդան Մինասյանը կարող է տեղափոխվել Ռուսաստան
30/10/2013 15:48

Վարդան Մինասյանը կարող է տեղափոխվել Ռուսաստան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ում պայմանագրի ժամկետը ֆեդերացիայի հետ կավարտվի այսօր, քննարկում է ռուսաստանյան թիմերից մեկը գլխավորելու առաջարկը: Այդ մասին մարզիչն ասել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում:

«Հավաքականում աշխատանքից հետո ոչ մեծ ընդմիջում եմ պլանավորել,- ասել է Մինասյանը,- Քննարկում եմ արտասահմանում աշխատելու մի շարք տարբերակներ, որոնց թվում առաջարկներ կան նաև Ռուսաստանից: Առայժմ կոնկրետ ոչինչ չկա: Թիմն անվանել չեմ կարող: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ասեմ, որ դեռ կմնամ թիմի տեխնիկական տնօրենի պաշտոնում»:

Վարդան Մինասյանը կարող է տեղափոխվել Ռուսաստան