.jpg)
Կետին փրկել են շնաձկան համար նախատեսված ցանցից (Տեսանյութ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում փրկարարները կետին դուրս են բերել շնաձկների համար նախատեսված ցանցից:
Lifenews.ru-ի փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքները իրականացվել են եղանակային անբարենպաստ պայմաններում` մեծ ալիքների ուղեկցությամբ:
Մի քանի ժամ տևած գործողությունից հետո 5 մետրանոց ծովային հսկային դուրս են բերել ցանցից և ազատ արձակել:
Նշվում է, որ կետերի միգրացիայի շրջանում ծովային հսկաները շատ հաճախ են հայտնվում այդպիսի ցանցերում: