.jpg)
102-րդ ռուսական ռազմաբազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը
Եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով, ապա Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան կարող է մասնակցել զինված հակամարտությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում: Այս մասին ռուսական «Красная звезда» պարբերականի հետ զրույցում ասել է 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին։
«Ռազմաբազայի պատասխանատվության տակ գտնվող տարածքում ռազմաքաղաքական դրությունը շարունակում է անհանգիստ մնալ ու բնութագրվում է մի շարք ապակայունացնող գործոններով՝ կապված հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր սրման հետ: Մինչ այդ` խաղաղ պայմաններում, ըստ մի շարք միջպետական համաձայնագրերի ռազմաբազան ունի ռազմավարական նշանակություն և զսպող գործառույթ»,- ասել է Անդրեյ Ռուզինսկին: