Լոռու մարզում մեքենա է շրջվել. 27-ամյա վարորդը  մահացել է
31/10/2013 10:40

Լոռու մարզում մեքենա է շրջվել. 27-ամյա վարորդը մահացել է

Լոռու մարզի «Լոռոնց գոմեր» կոչվող հանդամասում հոկտեմբերի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-200» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից:

Վթարի հետևանքով վարորդը` 1986թ. ծնված Արթուր Ա-ն տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:  

Լոռու մարզում մեքենա է շրջվել. 27-ամյա վարորդը մահացել է