Արմեն Գյուլբուդաղյանցը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ
31/10/2013 19:50

Արմեն Գյուլբուդաղյանցը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի Բարձրագույն խմբի նորեկ «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ներկայումս «Ալաշկերտը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Ակումբի ղեկավարությունը վստահում է նորանշանակ մարզչին և ակնկալում է, որ բարձրակարգ ու փորձառու մասնագետը կշտկի իրավիճակը և կօգնի թիմին առաջադիմելու:

Հավելենք, որ նոյեմբերի 1-ին ալաշկերտցիներն առաջին մարզումը կանցկացնեն Արմեն Գյուլբուդաղյանցի ղեկավարությամբ:
 

Արմեն Գյուլբուդաղյանցը` «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ