Նոր կադրային փոփոխություններ` դատախազությունում
31/10/2013 17:28

Նոր կադրային փոփոխություններ` դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը ազատվել է աշխատանքից և նշանակվել աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շահեն Տոնոյանը:

Նա նաև նշեց, որ աշխատակազմի ղեկավար է նշանակվել Համլետ Գրիգորյանը։ Գլխավոր դատախազի խորհրդական է նշանակվել արդարադատության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Նունե Խաչատրյանը:

Նախորդող հրապարակում` Աշխատանքից ազատվել է Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը

Կոստանյանը շարունակում է կադրային փոփոխությունները. 3 նոր նշանակում

 

Նոր կադրային փոփոխություններ` դատախազությունում