Գործադիրը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է շուրջ 34 մլն դրամ
31/10/2013 20:59

Գործադիրը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է շուրջ 34 մլն դրամ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և գիտատեխնիկական կադրային քաղաքականության հիմքերի ստեղծումը և ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի սպառազինման պետական, ռազմատեխնիկական ծրագրերի իրականացումը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների համախմբված ֆինանսական հաշվետվողականության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթուղթը միտված է հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների ազգային տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ ֆինանսական տեղեկատվության համադրելիության և թափանցիկության ապահովմանը:

Պաշտոնական պարբերականների հրատարակումն ապահովելու, անհրաժեշտ վկայականներ և ձևաթղթեր ձեռք բերելու համար գործադիրը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է շուրջ 34 մլն դրամ:
 

Գործադիրը ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է շուրջ 34 մլն դրամ