Մարադոնա. «Ագուիերոն թույլիկ է»
31/10/2013 20:30

Մարադոնա. «Ագուիերոն թույլիկ է»

Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան արգենտինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում պատմել է իր նախկին փեսայի` «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուիերոյի հետ հարաբերությունների մասին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը այս տարվա հունվար ամսին բաժանվել էր կնոջից` Մարադոնայի դուստր Ջանինայից:

«Ագուիերոն աղջկաս ասում էր, որ ոչ մեկից չի վախենում: Հաջորդ անգամ Ջանինայի հետ կգնամ դատարան` փաստաբանների ուղեկցությամբ և կտեսնենք, թե կբավականացնի՞ արդյոք նրա քաջությունը նույն բառերը կրկնելու:

Ագուիերոն թույլիկ է, ես անգամ նրա անունը լսել չեմ ցանկանում»,- նշել է Մարադոնան:
 

Մարադոնա. «Ագուիերոն թույլիկ է»