Մ. Ցաբրնոխ. ԵԽ-ն ցավում է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց չկա
31/10/2013 17:14

Մ. Ցաբրնոխ. ԵԽ-ն ցավում է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց չկա

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Եվրախորհրդարանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխը:

Թեև իր այցի ընթացքում պաշտոնական հանդիպումների ընթացքում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը, Մ. Ցաբրնոխի խոսքով, չի քննարկվել, սակայն. «Եվրախորհրդարանը ցավում է, որ վերջին տարիներին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացքում առաջընթաց չի գրանցվում»,- ասաց բանախոսը և ավելացրեց, որ Եվրախորհրդարանի շատ անդամներ ցանկություն են հայտնում, որպեսզի և՛ ԵՄ-ն, և՛ Եվրախորհրդարանն ավելի ակտիվ կերպով ներգրավված լինեն այդ գործընթացում:

Նախորդող հրապարակում՝ Եվրախորհրդարանի անդամները Հայաստանը ճանաչում են որպես առանցքային գործընկեր

Մ. Ցաբրնոխ. ԵԽ-ն ցավում է, որ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց չկա