Պիրլոն առաջ անցավ Դել Պիերոյից
31/10/2013 18:50

Պիրլոն առաջ անցավ Դել Պիերոյից

«Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն դարձել է Իտալիայի առաջնության 2-րդ ռեկորդակիրը` տուգանային հարվածների միջոցով խփած գոլերի քանակով: Նախկինում 34-ամյա ֆուտբոլիստը 2-րդ տեղը կիսում էր Ալեսանդրո Դել Պիերոյի հետ, սակայն A սերիայի 10-րդ տուրի «Կատանիայի» (4:0) դարպասը խփած գոլը 23-րդն էր Պիրլոյի մարզական կարիերայում, որը նրան հնարավորություն տվեց այս ցուցակում միանձնա զբաղեցնել 2-րդ տեղը:

Այս ձեռքբերմանը հասնելու ճանապարհին Անդրեան հասցրել է խաղալ «Յուվենթուսում», «Բրեշիայում», «Ինտերում», «Ռեջինայում» և «Միլանում»:

Հավելենք, որ տուգանային հարվածների միջոցով խփած գոլերի քանակով լավագույնը շարունակում է մնալ սերբ Սինիշա Միխայլովիչը, ով դարձել է 28 գոլի հեղինակ:
 

Պիրլոն առաջ անցավ Դել Պիերոյից