Քաղաքապետարանի մոտից վարչական բերում են իրականացրել 2 քաղաքացու նկատմամբ
31/10/2013 12:11

Քաղաքապետարանի մոտից վարչական բերում են իրականացրել 2 քաղաքացու նկատմամբ

Այսօր Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանները վարչական իրավախախտման համար վարչական բերում են իրականացրել 2 քաղաքացու` Վահագն Մ.-ի և Դվին Ի.-իի նկատմամբ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նշենք, որ այսօր քաղաքապետարանում սկսվել է տրանսպորտի թանկացումը հիմնավորող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է հաստատվի տրանսպորտի թանկացման նպատակահարմարությունը:

 

Քաղաքապետարանի մոտից վարչական բերում են իրականացրել 2 քաղաքացու նկատմամբ