«Մարզերի բնակիչները մտածում են, որ Երևանում որակյալ բուժօգնություն կստանան»
31/10/2013 18:57

«Մարզերի բնակիչները մտածում են, որ Երևանում որակյալ բուժօգնություն կստանան»

Հայաստանի կառավարությունն այսօր արտագնա նիստ էր անցկացնում Գեղարքունիքի մարզում։
Նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց այն երեք կարևոր թեմաները, որոնք մարզի բնակչության առաջնահերթություններից են` խմելու ջրի, մանկապարտեզների ու բուժծառայությունների անմատչելիություն, վարչապետը նշեց, որ մարզի բնակչությունը բուժծառայություններից օգտվելու համար գալիս են Երևան:

Նաև փոխանցեց, որ բնակիչները մտածում են, որ Երևանում առավել որակյալ բուժօգնություն կստանան, կամ գուցե մարզի բժիշկների շրջանում պետք է ատեստացիա անցկացնել` հասկանալու համար բնակիչների բողոքները ճիշտ են, թե՞ ոչ:

Առողջապահության մատչելիության առմուով վարչապետը դիմեց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, վերջինս նշեց, որ մարզում 2 մլրդ դրամից ավելի ներդրում է կատարվել, վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել, սակայն դեռևս 5 ամբուլատորիա է մնացել, որոնք վերանորոգման կարիք ունեն:

Նա օրինակ բերեց Գավառի բժշկական կենտրոնը, որն աշխատում է 41 տոկոս ծանրաբեռնվածությամբ, նախարարը նաև այն կարծիքն էր, որ ոչ արդյունավետ կառավարման խնդիր կա:

Խմելու ջրի մասով Ջրային պետական տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ մարզում երկու խոշոր ծրագիր է իրականացվում և շուտով մարզի բնակիչները կզգան տարբերությունը:

Իսկ Մանկապարտեզների խնդրով Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ
լրացուցիչ 1200 երեխա է ընդգրկել նախակրթարաններում, սակայն մանկապարտեզների պահանջարկ կա և այդ ուղղությամբ հաջորդ տարիներին աշխատանքներ կիրականացվեն:

«Մարզերի բնակիչները մտածում են, որ Երևանում որակյալ բուժօգնություն կստանան»