Թուրքիայի քրդերը ցանկանում են մասնակցել «Եվրատեսիլին»
31/10/2013 19:21

Թուրքիայի քրդերը ցանկանում են մասնակցել «Եվրատեսիլին»

Դիարբեքիրի մշակութային և երաժշտական հիմնադրամը դիմել է Թուրքիայի պետական հեռուստաընկերության տնօրինությանը` «Եվրատեսիլ» երգի մրցույթին քրդերեն երգով մասնակցելու համար: Այս մասին գրում է ermenihaber.am կայքը:

Դիարբեքիրի մշակութային և երաժշտական հիմնադրամի տնօրեն Քենան Աքսուն հայտարարել է, որ ցանկանում են մրցույթում Թուրքիան ներկայացնել քրդական երգով: Աքսուն ասել է, որ դրական պատասխանի դեպքում՝ անմիջապես կսկսեն աշխատանքներն այդ ուղղությամբ:

Աքսուն, նշելով, որ հավատում է, որ դրական պատասխան կստանա, ասել է, որ գեղեցիկ երգ են պատրաստելու՝ ցույց տալով քրդական երաժշտության առանձնահատկությունը: 

Թուրքիայի քրդերը ցանկանում են մասնակցել «Եվրատեսիլին»