.jpg)
ԱՄՆ-ում տեսանկարել են չուպակաբրային (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Պիկայուն քաղաքի բնակիչները նկարահանել են տարօրինակ կենդանու, որն իր տեսքով շատ է նման չուպակաբրային:
Topnews.ru-ի փոխանցմամբ՝ ականատեսները նշել են, որ կենդանին իր տեսքով հիշեցնում էր «զոմբի-շան»:
Անհայտ կենդանուն հանդիպել և նկարահանել են Ջենիֆեր Ուայթֆիլդը և նրա 11-ամյա որդին:
Նրանք տեսանյութը տեղադրել են համացանցում` մեկնաբանելով, որ եթե լինեին «զոմբի-շներ», ապա նրանք այսպիսի տեսք կունենային: