.jpg)
«Քառասուն անմահներից մեկը». Այսօր Ա. Թրուայայի ծնննդյան օրն է
Ֆրանսահայ հայտնի գրող Անրի Թրուայան ծնվել է 1911թ. նոյեմբերի 1-ին` Մոսկվայում։ 1918թ.–ին ընտանիքի հետ գաղթել է Ռուսաստանից և 1920թ.–ից հաստատվել Ֆրանսիայում։ Ստացել է իրավաբանական կրթություն։ 1959թ. Թրուայան ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ. «քառասուն անմահներից» մեկը լինելու պատվին արժանացած առաջին օտարագիր գրողն է։
Նրա առաջին իսկ վիպակը՝ «Սարդը» (1938թ.), մեծ հռչակ բերեց Թրուայային, և նա արժանացավ հանրահայտ Գոնկուր մրցանակի։ Թե՛ այս գործում, թե՛ հետագա երկերում՝ «Քանի աշխարհը կա» (1947թ.) նա պատկերել է 20–րդ դարի սկզբի Ռուսաստանի պատմաքաղաքական իրավիճակը և վտարանդիների կացությունը։ «Արդարների լույսը» (1959 - 1963թ.) պատմավեպերի շարքը նվիրված է դեկաբրիստներին, «Ապագայի ժառանգությունը» (1968 - 1970թ.) եռագրությունը՝ ճորտատիրության վերացմանն ու նարոդնիկության շարժմանը։
Թրուայային ավելի մեծ հռչակ բերեցին «Սգավոր ձյունը» (1952թ., հայերեն՝ 1973թ.) վիպակը և «Էգլեթիերների ընտանիքը» (1965 - 1967թթ., հայերեն՝ 1980թ.) եռագրությունը, որոնցից առաջինը ևս արժանացել է գրական հեղինակավոր մրցանակի։