.jpg)
Բակո Սահակյան. Սփյուռքի ներգրավումը Արցախի զորացման գործին կարևոր է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է բելգիահայ բարերար Անդրե Գյումուշջյանին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը մասնակցելու բարերարի պատրաստակամությունը` ընդգծելով, որ Սփյուռքի ներգրավումը Արցախի զորացման գործին կարևոր է երկրում բիզնես կուլտուրայի զարգացման և առաջատար մոտեցումների կիրառման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք: