.jpg)
Դումանյան. Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար. Նախարարությունում ատկատ չկա
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ նախարարության օրինական մուտքերը 3 անգամ ավելացել են, ինչը վկայում է, որ ստվեր չկա: Նա վստահեցրեց, որ նախարարությունում ատկատ գոյություն չունի, իսկ հակադարձումներին պատասխանեց. «Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար»։
Դերենիկ Դումանյանն ասաց, որ ստվերը վերացնելու համար նախ հարկավոր է հասկանալ, թե ինչից է այն առաջանում և ավելացրեց, որ իրենք հնարավոր ամեն բան անում են, որ ամեն ինչ օրինական դաշտ բերվի:
Նախարարն ասաց, որ դեռ բավականին անելիքներ կան և ավելացրեց, որ ինքը միայն այն ժամանակ կկարողանա ասել, որ լուրջ հաջողության են հասել, երբ ստվերը կհասնի զրոյի, իսկ դրա համար, ըստ նրա, պետք է առաջին հերթին ներդնել պետական ապահովագրություն, որ բժիշկը և հիվանդը ֆինանասական շփում չունենան: