Արարատի մարզի ընտրություններին հավատարմագրվել է 110 դիտորդ
01/11/2013 15:55

Արարատի մարզի ընտրություններին հավատարմագրվել է 110 դիտորդ

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական հասարակական կազմակերպությունները նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը:

Սահմանված ժամկետում ընդհանուր թվով 110 դիտորդների հավատարմագրելու դիմումներ են ներկայացրել հետևյալ 6 տեղական հասարակական կազմակերպությունները.

«Ազատ հասարակության ինստիտուտ» – 27 դիտորդ,
«Հայք» – 14 դիտորդ,
«Համահայկական երիտասարդական ասոցիացիա» – 19 դիտորդ,
«Բռունցք» – 15 դիտորդ,
«Աբովյանի ուսանողական խորհուրդ» – 18 դիտորդ,
«Համաչափ զարգացում համայնքային զարգացման» – 17 դիտորդ:
 

Արարատի մարզի ընտրություններին հավատարմագրվել է 110 դիտորդ