Գերմանացի դարպասապահը 3 «ինքնագոլի» հեղինակ է դարձել (Տեսանյութ)
01/11/2013 19:54

Գերմանացի դարպասապահը 3 «ինքնագոլի» հեղինակ է դարձել (Տեսանյութ)

Գերմանական «Ֆրայբուրգ» ֆուտբոլային ակումբի և Գերմանիայի երիտասարդական հավաքականի դարպասապահ Օլիվեր Բաումանը անթույլատրելի վրիպակներ է թույլ տվել «Համբուրգի» հետ խաղում:

Topnews.ru-ի փոխանցմամբ` 23-ամյա դարպասապահը 3 աններելի սխալ է թույլ տվել խաղի ընթացքում, ինչի հետևանքով 3 գոլ է բաց թողել:

Բաումանը 3 անգամ դուրս է վազել դեպի գնդակը և ամեն անգամ այդ սխալն ավարտվել է գոլով:

«Համբուրգը» հաղթել է 3-0 հաշվով, այդ թվում՝ «Ֆրայբուրգի» դարպասապահի շնորհիվ:

 

Գերմանացի դարպասապահը 3 «ինքնագոլի» հեղինակ է դարձել (Տեսանյութ)