.jpg)
Խոշոր վթար՝ Հալաբյան փողոցում. 5 երթուղային է բախվել. Լուսանկարներ
Այսօր՝ ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:





Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:
Դեռևս չբցահայտված հանգամանքներում բախվել են «Վենտո» մակնիշի, թիվ 5 երթուղու «ԳԱԶել» մակնիշի, թիվ 27 երթուղու «ԳԱԶել» մակնիշի, թիվ 37 երթուղու «ԳԱԶել» մակնիշի, «Մերսեդես» մակնիշի, թիվ 52Ա երթուղու «ԳԱԶել» մակնիշի և «ԳԱԶել» մակնիշի պետհամարանիշներով ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Գ. Հ., Ա. Թ., Ա. Պ. տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ: