.jpg)
Մարկոս «Կրասնոդարից» հեռանալու մտադրություն չունեմ»
«Կրասնոդարի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի բանակցություններ է վարում Ղազախստանի «Ակտոբեի» հետ: Այս մասին տեղեկացնում է «Р-Спорт»-ը:
Որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ «Ակտոբեն» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով և արդեն իսկ առաջարկով դիմել է «Կրասնոդարին»:
Հիշեցնենք, որ Մարկոսը կրասնոդարյան ակումբում է հանդես գալիս 2013 թ. մայիս ամսից:
«Բոլոր նմանատիպ լուրերն իրականության չեն համապատասխանում: Չեմ պատրաստվում հեռանալ «Կրասնոդարից» և ոչ մի առաջարկ չեմ ստացել: Ունեմ գործող պայմանագիր և ուզում եմ օգնել թիմիս` հասնելու լավ արդյունքների: Հուսով եմ, այստեղ կկարողանամ մեծ փորձ ձեռք բերել:
Այն հանգամանքը, որ հիմա այնքան էլ հաճախ չեմ խաղում, ակումբը լքելու պատճառ չէ: Երջանիկ եմ «Կրասնոդարում», և ինչ-որ բան փոխելու մտադրություն չունեմ»,- նշել է Մարկոսը: