Լոռու մարզում մեքենան ընկել է ձորը. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
01/11/2013 11:40

Լոռու մարզում մեքենան ընկել է ձորը. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր` ժամը 03.53-ին, ԱԻՆ  ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Ֆոլկսվագեն-Ջետա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը մեկ տուժած տեղափոխվել է Սպիտակ քաղաքի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և երկու ուղևորներին, ովքեր տեղափոխվել են Սպիտակ քաղաքի ԲԿ: 

Լոռու մարզում մեքենան ընկել է ձորը. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց