Նոյեր. «Հուսանք, որ «Ոսկե գնդակը» կստանա «Բավարիայի» ֆուտբոլիստներից որևէ մ
01/11/2013 19:40

Նոյեր. «Հուսանք, որ «Ոսկե գնդակը» կստանա «Բավարիայի» ֆուտբոլիստներից որևէ մ

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը շոյված է, որ ՖԻՖԱ-ն արժանի է համարել իր թեկնածությունն առաջադրել 2013 թ. «Ոսկե գնդակ» մրցանակին հավակնող 23 ֆուտբոլիստների թվում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Բացի Նոյերից, գլխավոր մրցանակն ստանալու թեկնածուների թվում են նաև մյունխենյան թիմի ևս 7 ֆուտբոլիստներ:
«Հաճելի է, որ «Ոսկե գնդակի» թեկնածուների թվում ես միակ դարպասապահն եմ: Մենք հուսով ենք, որ մրցանակը կստանա «Բավարիայի» ֆուտբոլիստներից որևէ մեկը:

Շնորհակալ ենք Հայնկեսից, նա շատ լավ է հասկանում մարդկանց բնավորությունը և հիանալի մարզիչ է»,- նշել է Նոյերը:
 

Նոյեր. «Հուսանք, որ «Ոսկե գնդակը» կստանա «Բավարիայի» ֆուտբոլիստներից որևէ մ