.jpg)
ԱՄՆ-ում վարորդներին կհսկեն GPS-փամփուշտների միջոցով (Տեսանյութ)
Մասնավոր StarChase ընկերությունը GPS-փամփուշտներ է ստեղծել, որոնք հնարավորություն են տալիս հետևել վարորդների տեղափոխություններին:
Segodnya.ua-ի փոխանցմամբ՝ ոստիկանները մեկ անգամ կրակելով օրինազանց վարորդի մեքենային, կկարողանան հետևել նրան առնցանց:
GPS համակարգի հիման վրա ստեղծված նոր սարքը կտեղադրվի ոստիկանական մեքենաներում և կսկի աշխատել ոստիկանի կողմից կոճակի մեկ սեղմումով:
Նշվում է, որ այդ համակարգը արդեն իսկ գործում է ամերիկյան 4 նահանգներում` Այովայում, Ֆլորիդայում, Արիզոնայում և Կոլորադոյում: