Վլադիմիր Վիսոցկու այրին լրատվամիջոցներից 1 մլն ռուբլի է պահանջում
01/11/2013 20:41

Վլադիմիր Վիսոցկու այրին լրատվամիջոցներից 1 մլն ռուբլի է պահանջում

Երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկու այրի Մարինա Վլադին դատի է տվել «Комсомольскую Правда» և «Экспресс-газета»-ին` այն նյութի համար, որում ներկայացվել է, թե, իբր, ինքը հրդեհի ժամանակ սեքսով է զբաղվել դերասան Անդրեյ Սոկոլովի հետ և քիչ է մնացել այրվի: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:

Մ. Վլադին իրեն հասցրած բարոյական վնասը գնահատել է 1 մլն ռուբլի: «Ես հայց եմ ներկայացրել Սավելովսկի դատարան: Իմ պաշտպանյալը պահանջում է 1 մլն ռուբլի գանձել երկու լրատվամիջոցներից միասին»,- ասել է Մ. Վլադիի փաստաբանը:

Մ. Վլադին այս պահին գտնվում է Ֆրանսիայում և չի կարողանա ներկա գտնվել դատական նիստերին:

 

Վլադիմիր Վիսոցկու այրին լրատվամիջոցներից 1 մլն ռուբլի է պահանջում