Իշխան Զաքարյանը նոր պաշտոն կստանա
01/11/2013 09:30

Իշխան Զաքարյանը նոր պաշտոն կստանա

«Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ՝ Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու համար կստեղծվի կոմիտե, որի նախագահը կլինի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Կոմիտեի կազմում կլինեն նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, արտակարգ իրավիճակների նախարար, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Երիցյանը, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանը, նախագահի օգնական Ա. Բերբերյանը և այլոք: Այս կազմը կհաստատվի կառավարության առաջիկա նիստի ընթացքում: 

Իշխան Զաքարյանը նոր պաշտոն կստանա