.jpg)
Մարիխուանայի պլանտացիայի 100-ից ավելի աշխատող հոսպիտալացվել է
Ալբանիայի հարավում գտնվող մարիխուանայի ապօրինի պլանտացիա հարյուրից ավելի աշխատակիցներ, բողոքելով առողջական խնդիրներից, դիմել են բժիշկների և հոսպիտալացվել:
Ինչպես գրում է BBC-ն, մարդիկ հիվանդանոց են գնացել արյան բարձր ճնշմամբ, սրտխառնուքի նոպաներով, փորացավով, իսկ ոմանց մոտ էլ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Այդ ցանքատարածությունում, աղբյուրի փոխանցմամբ, աշխատում է 2 հազար մարդ, հիվանդների մոտ 40 տոկոսը դեռահասներ ու կանայք են: