Բակո Սահակյանը ընդունել է ՀՌԱՀ անդամների
02/11/2013 16:27

Բակո Սահակյանը ընդունել է ՀՌԱՀ անդամների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Գագիկ Բունիաթյանի գլխավորությամբ և տեղեկատվության ոլորտում հայաստանյան մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

Քննարկվել է այս բնագավառում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարևոր է համարել սերտ համագործակցության անհրաժեշտությունը քաղաքական և հասարակական տեսանկյուններից՝ ավելացնելով, որ դա դրականորեն կազդի նաև Արցախում տեղեկատվական դաշտի զարգացման վրա:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Արցախի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, «Ազատ Արցախ» թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը:
 

Բակո Սահակյանը ընդունել է ՀՌԱՀ անդամների