.jpg)
Սիլվիո Բեռլուսկոնին ամուսնացել է երրորդ անգամ
ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների համաձայն` Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին ամուսնացել է երրորդ անգամ:
77-ամյա քաղաքագետն ամուսնացել է 28-ամյա հեռուստատեսային աստղ Ֆրանչեսկա Պասկալեի հետ: Արարողությունը կայացել է Միլանի մոտ գտնվող մասնավոր եկեղեցիներից մեկում, այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին իտալական ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է Սիլվիոյի ընկերուհին:
Երբ նրան հարցրեցին` արդյոք Բեռլուսկոնին պատրաստվո՞ւմ է ամուսնանալ Պասկալեի հետ, Մարիտել Պոլանկոն ասաց. «Նրանք արդեն ամուսնացել են: Դա քաղաքացիական ամուսնություն չէ: Սիլվիոն իր տան կողքին եկեղեցի ունի: Նա միջոցառումն այնտեղ է կազմակերպել, և ոչ ոք ոչինչ չի իմացել»:
Հիշեցնենք, որ Բեռլուսկոնին մինչ այդ երկու անգամ ամուսնացած է եղել: Անցած տարի նա բաժանվեց իր երկրորդ կնոջից` դերասանուհի Վերոնիկա Լարիոյից: