.jpg)
Ամենասարսափելի հերոսը մարդակեր Հանիբալ Լեկտորն է
Բրիտանական LOVEFiLM օնլայն կինոթատրոնը հարցում է անցկացրել և պարզել, որ կինոսերների շրջանում ամենասարսափելի հերոսը մարդակեր Հանիբալ Լեկտորն է: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Հաջորդը Ֆրեդի Կրյուգերն է, իսկ 3-րդ հորիզոնականում է Չակի տիկնիկը:
Հարցումը անցկացվել է 2000 հոգու շրջանում: «Ինտելեկտի և սպանության ծարավը մարդակեր-բժշկին վերածում է իսկական մղձավանջի»,-ասել է կայքի մարքեթինգի բաժնի ղեվարա Ֆլիս Հիքսոնը:
4-րդ տեղում է Դեմիենը` «Օմեն» ֆիլմից, 5-րդը` Ջեք Թորենսը` «Փայլատակում» ֆիլմից, 6-րդը` «Փսիխո» ֆիլմից Նորմա Բեյթսը,
7-րդը` «Հելուինից» Մայքլ Մայերսը», 8-րդը` «Սղոցի» դերասան նախագծողը, 9-րդը` «Տեխասյան կոտորած բենզասղոցով» ֆիլմից կաշվե դեմքը, 10-րդը` «Դրախից հառնած» Պինխեդը: