Մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել էր ՌՊՀ-ի գործադրման պատճառով
02/11/2013 12:38

Մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել էր ՌՊՀ-ի գործադրման պատճառով

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր զանգվածային հասանքազրկման պատճառով խափանվել էր Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ:

Ժամը 12.07-ին  մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Նախորդող հրապարակումներ՝ Մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է

Հոսանքազրկման ծավալների մասին առաջիկա մեկ ժամում կտրվի պարզաբանում

Զանգվածային հասանքազրկում՝ Հայաստանում. Պատճառը դեռ անհայտ է

Մետրոպոլիտենի աշխատանքը խափանվել էր ՌՊՀ-ի գործադրման պատճառով