.jpg)
Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության աշխատակիցները՝ համատեղ ցուցահանդեսում
Այսօր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում կբացվի միության անդամների՝ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության աշխատակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որի շրջանակում տեղի կունենա նաև նկարիչների աշխատանքներն ամփոփող կատալոգի շնորհանդես:
Ցուցադրությունն ուշագրավ է ցուցանմուշները ներկայացնելու ոչ ավանդական եղանակով. մանեկենների միջոցով կներկայացվեն ստեղծագործական գործնթացի առանձին դրվագներ, որը հնարավորություն կընձեռի այցելուներին ոչ միայն ծանոթանալ ցուցահանդեսին, այլ նաև հաղորդակից լինել գեղարվեստական մթնոլորտին: