.jpg)
Հրդեհ՝ Քաղաքաշինության նախարարության շենքում
Այսօր, ժամը 12.24-ին Քաղաքաշինության նախարարության ոստիկանության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաղաքաշինության Նախարարության շենքում: Այս մասին հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղքը: ԱԻՆ լրատվական ծառայությունից Aysor.am-ին հայտնեցին, որ վտանգավոր ոչինչ չկա. հոսանքալարերի կարճ միացում է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վառվել է պահարան: