.jpg)
ԱԻՆ-ը ճշտում է. Հրդեհը ոչ թե նախարարությունում էր, այլ քաղաքապետարանում
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր հրդեհի մասին տրված ինֆորմացիայում տեղ է գտել անճշտություն. հրդեհը ոչ թե քաղաքաշինության նախարարության, այլ քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում է բռնկվել:
Հիշեցնենք, որ ժամը 12.24-ին տեղեկություն էր ստացվել, որ ծուխ է նկատվել քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ ավտոսանդուղքը:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել քաղաքապետարանի թիվ 2 մասնաշենքում՝ Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 1/3 շենքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.48-ին, մարվել՝ 12.51-ին:
Շենքի 1-ին հարկի արհեստանոցում մասամբ այրվել է պահարան՝ գույքով (2 քմ):
Նախորդող հրապարակում՝ Հրդեհ՝ Քաղաքաշինության նախարարության շենքում