Ադրբեջանի հոգևոր առաջնորդն այցելել է հայ ռազմագերի Հոկոբ Ինջիղուլյանին
02/11/2013 14:58

Ադրբեջանի հոգևոր առաջնորդն այցելել է հայ ռազմագերի Հոկոբ Ինջիղուլյանին

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշյուքուր Փաշազադեն նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով այցելել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին: Այս մասին գրում է APA-ն:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ռուս ուղղափառ եկեղեցու և Բաքվի կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներ:

Հոգևորականներին տեղեկացրել են, որ Հակոբ Ինջիղուլյանին «չեն նեղացնում և նրա համար հոգ են տանում»:
Նշենք, որ 2010թ.-ին ստորագրված հռչակագրի համաձայն` հոգևոր առաջնորդները խոստացել են օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների հետ կապված խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում է հայտնվել այս տարվա օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը: Հայ զինծառայողը չի կողմնորոշվել տեղանքում:

Նախորդող հրապարակումներ` Արման Ինջիղուլյան. Հակոբը դժվար թե ինքնակամ ցանկանար երրորդ երկիր գնալ

ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերու ընտանիքին

 

Ադրբեջանի հոգևոր առաջնորդն այցելել է հայ ռազմագերի Հոկոբ Ինջիղուլյանին