Կոմիտաս 5-ում վիճում են իրավապահներն ու շինարարները
02/11/2013 15:47

Կոմիտաս 5-ում վիճում են իրավապահներն ու շինարարները

Թեև Կոմիտաս 5 շենքի բնակիչները երեկ ստացել են Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել է նրանց ներկայացրած միջնորդությունը` արգելել «Լիբեր» ընկերության կողմից այդ հասցեում շինարարական աշխատանքների իրականացումը, այսօր առավոտյան շինարարությունն այստեղ շարունակվում էր:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ բողոքող բնակիչների կանչով եկած իրավապահների միջամտությունից հետո աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվին, սակայն անմիջապես վերսկսվեցին նրանց հեռանալուց հետո: Այս պահին, ըստ ռադիոկայանի՝ ոստիկանության ներկայացուցիչները վերադարձել են և վիճաբանում են շինարարների հետ:

 Նախորդող հրապարակումներ՝ Վարչական դատարանն արգելեց. Կոմիտաս 5-ում ոչինչ չի կառուցվի

Կոմիտաս 5-ում վիճում են իրավապահներն ու շինարարները