.jpg)
Կոմիտաս 5-ում «խոսքը» ԴԱՀԿ աշխատակիցներինն է
Ինչպես արդեն հայտնել էինք, Կոմիտաս 5-ում դարձյալ լարված իրավիճակ է:
Երեկ ստացվել է Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել է բնակիչների ներկայացրած միջնորդությունը` արգելել «Լիբեր» ընկերության կողմից այդ հասցեում շինարարական աշխատանքների իրականացումը, սակայն շինարարությունը շարունակվել է և բնակիչները նորից դուրս են եկել փողոց:
Տեղում են նաև իրավապահները, բայց ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, ոստիկանները միայն կարգն են պահպանում, իսկ ինչ վերաբերում է կառուցապատողին, ապա հետագա բոլոր գործողությունները պետք է կատարի ԴԱՀԿ ծառայությունը:
Օրենքով սահմանված կարգով, եթե կառուցապատողը չհեռանա տարածքից, դատարանի որոշումը կիրականացնեն ԴԱՀԿ ծառայողները:
Նախորդող հրապարակումներ՝ Կոմիտաս 5-ում վիճում են իրավապահներն ու շինարարները
Վարչական դատարանն արգելեց. Կոմիտաս 5-ում ոչինչ չի կառուցվի