«Հայաստանը, անդամակցելով Մաքսային միությանը, պետք է ստանա առավելագույնը»
02/11/2013 15:05

«Հայաստանը, անդամակցելով Մաքսային միությանը, պետք է ստանա առավելագույնը»

Անդամակցելով Մաքսային միությանը` Հայաստանը պետք է ստանա առավելագույնը: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Պետք է աշխատել ամբողջ պոտենցիալով, հակառակ դեպքում` մեր երկիրը տասնամյակներով հետ կշպրտվի»,- ասաց Շիրինյանը և ավելացրեց, որ ՄՄ-ից առավելագույնը ստանալու ջանք է թափում նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Անդրադառնալով ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությանը, թե եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական ռազմաբազան կարող է ռազմական գործողություններ սկսել, Լ. Շիրինյանը կարծում է, որ հայտարարությունը երեք նպատակ է հետապնդում:

Առաջին՝ Ադրբեջանին զենք մատակարարելուց հետո, քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանն այս հայտարարությամբ փորձում է կողմերի միջև հավասարակշռություն պահպանել. «Երկրորդ՝ այս հայտարարությունն ուղղված է ոչ թե Ադրբեջանին, այլ` Թուրքիային և երրորդ` հնարավոր է պատճառը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման որոշումն է»:

«Հայաստանը, անդամակցելով Մաքսային միությանը, պետք է ստանա առավելագույնը»