.jpg)
Լևանդովսկի. «Ուզում ենք հաղթել «Արսենալին»
Երեկ Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց «Շտուտգարտին» 6:1 հաշվով, իսկ Ռոբերտ Լևանդովսկին դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Նա, ի դեպ, դժգոհ էր անցած ամսվա ընթացքում սեփական արդյունավետությունից:
«Գերազանց խաղ էր: Ինձ հաջողվեց 3 գոլ խփել, իսկ թիմը հաղթեց 6:1 հաշվով: Ֆանտաստիկ հաշիվ է: Հոկտեմբերին այնքան էլ շատ գոլեր չեմ խփել, ուստի 1 խաղում 3 անգամ աչքի ընկնելը հաճելի է: Այժմ արդեն պատրաստվում ենք «Արսենալի» հետ խաղին: Հանդես ենք գալու տանը և ուզում ենք հաղթել: Հնարավորինս մեծ թվով հանդիպումներ պետք է գրանցենք մեր օգտին» ,- կարծում է Ռոբերտ Լևանդովսկին: