.jpg)
Նոյեմբերի 1-20-ը Երևանում ծառատունկ կանցկացվի
Երևանում, եղանակային պայմաններից ելնելով, աշնանային ծառատունկի նպաստավոր ժամկետ է որոշված նոյեմբերի 1-20-ը: քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ այս ընթացքում մայրաքաղաքում շուրջ 20.000 ծառ է տնկվելու։
Տարեկան ծառատունկից բացի, տնտեսվարողները, պարտադիր բարեկարգման կարգի սահմաններում, իրենց աշխատանքային գրասենյակների, գործունեության օբյեկտների հարակից տարածքներում նվազագույնը մեկական մշտադալար են տնկելու։ Մշտադալարների տունկը արդեն մեկնարկել է Երևանի բոլոր վարչական շրջանում։ Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի խոսքով, արդեն 50 տնտեսվարողներ արձագանքել են քաղաքապետի առաջարկին։