Պենևը կշարունակի աշխատել Բուլղարիայի հավաքականում
02/11/2013 15:40

Պենևը կշարունակի աշխատել Բուլղարիայի հավաքականում

Լյուբոսլավ Պենևը երկու տարով երկարաձգել է պայմանագիրը Բուլղարիայի ֆուտբոլային միության հետ և ազգային թիմը կգլխավորի մինչև «Եվրո-2016»-ի ավարտը:

Պենևը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2011 թ., իսկ նրա նախորդ պայմանագրի ժամկետը պետք է ավարտվեր 2013 թ. վերջին:

«Շատ ուրախ ենք` հայտարարելու, որ նոր պայմանագիր ենք ստորագրել Պենևի հետ: Լավատեսությամբ ենք սպասում «Եվրո-2016»-ի ընտրական փուլին»,- նշված է ԲՖՖ-ի հայտարարության մեջ:

Պենևը կշարունակի աշխատել Բուլղարիայի հավաքականում