Ռեմսի. «Ռոջերսը հաջողակ մարզիչ է»
02/11/2013 17:52

Ռեմսի. «Ռոջերսը հաջողակ մարզիչ է»

«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին գովել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի կատարած աշխատանքը:

«Բրենդան Ռոջերսը վերջապես ֆուտբոլի խաղաոճ հաղորդեց «Լիվերպուլին»: Նա հաջողակ մարզիչ էր «Սուոնսիում», իսկ հիմա այնպիսի հարվածային ուժերի հետ, ինչպիսիք են Լուիս Սուարեսն ու Դանիել Սթարիջը, նրա թիմը սպառնալիք է ցանկացած մրցակցի համար:

Չնայած «Բորուսիայի» ու «Չելսիի» հետ խաղերում արձանագրած վատ արդյունքներին, շարունակում ենք հավատալ մեր ուժերին»,- ասել է Ռեմսին:

Ավելացնենք, որ Ռեմսին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում խփել է 8 գոլ:

Ռեմսի. «Ռոջերսը հաջողակ մարզիչ է»