Հոսանքազրկման ծավալների մասին առաջիկա մեկ ժամում կտրվի պարզաբանում
02/11/2013 11:48

Հոսանքազրկման ծավալների մասին առաջիկա մեկ ժամում կտրվի պարզաբանում

Երևանի էլեկտրական ցանցերում այս պահին աշխատում են, որպեսզի վերացվի խնդիրը, որի պատճառով զանգվածային հոսանքազրկում էր տեղի ունեցել: Այդ մասին Aysor.am թղթակցին հայտնեց Էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:

Նա փոխանցեց, որ առաջիկա 1 ժամվա ընթացքում հայտնի կլինի անջատման պատճառը և ընդգրկվածությունը: Լրացուցիչ կտեղեկացնեն նաև վերականգնման ժամկետի մասին:
Ըստ մամուլի խոսնակի՝ համակարգային խնդիր է եղել:
 
Նախորդող հրապարակումներ՝ Զանգվածային հասանքազրկում՝ Հայաստանում. Պատճառը դեռ անհայտ է

Հոսանքազրկման ծավալների մասին առաջիկա մեկ ժամում կտրվի պարզաբանում