Աթաթուրքը 1915 թվականի դեպքերն անվանել է երիտթուրքերի ստոր արարք
02/11/2013 17:23

Աթաթուրքը 1915 թվականի դեպքերն անվանել է երիտթուրքերի ստոր արարք

Թուրք պատմաբան պրոֆեսոր Թաներ Թիմուրը տեղեկություններ է հայտնել այն մասին, թե Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքն ինչպիսի գնահատական է տվել 1915 թվականի արյունալի դեպքերին: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը: 

Ըստ «Թայմ թուրք» լրատվական կայքի` Թիմուրը պատմել է, որ 1918 թվականին Քեմալը Ֆեթհի Օքյարի հետ միասին տպագրում էր «Մինբեր» պարբերականը, որի բազմաթիվ հրապարակումներում երիտթուրքերին ուղղված բազմաթիվ ծանր մեղադրանքներ կային` կապված հայերի ջարդերի հետ: Աթաթուրքի թերթում հոդվածներ էին գրվում այն մասին, որ ամեն ժողովրդի մեջ էլ լինում են ծայրահեղականներ, բայց նրանց պատճառով մի ամբողջ ազգ կոտորելն ու տեղահանելը դատապարտելի է:

Մի մասնավոր զրույցում էլ, ըստ պատմաբանի, Աթաթուրքը 1915-ին տեղի ունեցածի մասին ասել է հետևյալը. «Ահաբեկչության հետ ոչ մի կապ չունեցող հարյուր հազարավոր մարդկանց տեղահանումը և բռնագաղթը ստորություն չէ, բա ի՞նչ է: Նույնիսկ տեղահանությունը կարգադրած Թալեաթ փաշան է իր հուշերում գրել, որ դա իսկական աղետ էր»: 

Աթաթուրքը 1915 թվականի դեպքերն անվանել է երիտթուրքերի ստոր արարք